ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեկնարկեց երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը

Մեկնարկեց երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը
15.05.2014 | 15:35

Մայիսի 14-ին Կոմպոզիտորների միության դահլիճում Մարիա Ղուշչյանի ստեղծագործության հնչյուններով մեկնարկեց երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը: Փառատոն, որը նպատակ ունի միավորելու և ներկայացնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս բնակվող երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում հնչեցին Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողների (Մարիա Զուշչյան, Էլեն Յոլչյան, Ռուբեն Անտոնյան, Հովիկ Սարդարյան, Արթուր Հարությունյան, Մարիամ Սահակյան, Ալվինա Կարապետյան, Վահագն Վարդանյան, Մերի Դոլմազյան) ստեղծագործությունները:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ԿՄ Նախագահ Արամ Սաթյանը, երիտասարդները պետք է լսեն իրենց ստեղծագործությունները, այդ կերպ կարող են կատարելագործվել ու շարժվել առաջ: Իսկ Կոմպոզիտորների միությունը պատրաստ է աջակցելու ու սատարելու երիտասարդներին:
Փառատոնի երկրորդ համերգը, որը նախատեսված է մայիսի 16-ին, կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և կսկսվի երեկոյան ժամը 19:00-ին: Այդ օրը կհնչեն Աննա Հակոբջանյանի, Մարտին Ուլիխանյանի, Սարքիս Ատամյանի, Տիգրան Ասլանյանի, Սամվել Գանտրալյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի և Հեղինե Սարգսյանի ստեղծագործություններից: Իսկ վերջին համերգին (մայիսի 20) կհնչեն Արթուր Աքշելյանի, Անդրանիկ Ֆատալովի, Արսեն Բաբաջանյանի, Դավիթ Բալասանյանի, Արամ Հովհաննիսյանի, Էդմոնդ Մակարյանի, Արթուր Ավանեսովի, Արսեն Հարությունյանի և Վահրամ Սարգսյանի ստեղծագործություններից: Այդ համերգը նույնպես կսկսվի ժամը 19:00-ին ու կանցկացվի դարձյալ Կամերային երաժշտության տանը:
Բոլոր համերգների մուտքն ազատ է:
Նշենք, որ մայիսի 24-ին էլ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի շրջանավարտների դիպլոմային աշխատանքնաերի համերգը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ համերգը կմեկնարկի ժամը 16:00-ին:

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ